Հունվարի 30-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 427 երեխա' 232 տղա և 195 աղջիկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 41064 քաղաքացի:
Նույն օրերին Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4594 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 823 քաղաքացի. գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրներին և տարաբնույթ վնասվածքներին վերաբերող կանչերը: