2015 թվականին ռուսական թղթադրամների վրա առաջին անգամ կհայտնվի ռուսաստանյան արժույթի գծանկարչական նշանը, նախ դրանք տեղ կգտնեն Ղրիմին նվիրված հուշաթղթադրամների վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Իզվեստիան»:

 

Ինչպես թերթին պատմել են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունում, այս տարի Ռուսաստանի բանկը կթողարկի արծաթե հուշադրամ, որի դիզայնում առկա Է ռուբլու խորհրդանշանի պատկերը: Նաեւ դրա պատկերը կլինի այն հուշաթղթադրամի վրա, որը նվիրված կլինի ՌԴ-ի կազմում նոր սուբյեկտների՝ Ղրիմի Հանրապետության եւ ֆեդերալ նշանակության քաղաք Սեւաստոպոլի կազմավորմանը:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, հետագայում, Ռուսաստանի բանկի գոյություն ունեցող թղթադրամներն արդիականացնելիս, ռուբլու խորհրդանիշը կարող Է ներգրվել դրամանիշի պաշտպանիչ համալիրի բաղադրիչներից մեկի դիզայնում»,- ասել են կարգավորիչի մամուլի ծառայությունում: