Ցյուրիխի համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց Է տվել, որ գործազրկության պատճառով տարեկան աշխարհում շուրջ 45 հազար ինքնասպանություն Է կատարվում, ինչը կազմում Է բոլոր ինքնասպանությունների հինգերորդ մասը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Lancet Psychiatry հանդեսում հրապարակված ուսումնասիրության մեջ:

 

Դրա հետ մեկտեղ տնտեսական իրադրությունը միայն ոչ մեծ չափով Է ազդում մարդկանց վրա: Այսպես, 2008 թվականի ճգնաժամի ընթացքում ինքնասպանությունների թիվը ավելացել Է մոտավորապես 5 հազարով (բոլոր ինքնասպանությունների 2 տոկոսը):

 

Գիտնականների տվյալներով՝ մարդիկ գործազրկությունը ավելի ծանր են տանում տնտեսական կայունության շրջանում, երբ նրանք իրենց «մեկուսացած են զգում կյանքից», քան տնտեսական անկման ժամանակաշրջանում, երբ շատերն են կորցնում աշխատանքը:

 

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, հետազոտության մեջ վերլուծված են 2000-2011 թվականների տվյալներն աշխարհի 63 երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում եւ Գերմանիայում:

 

Ըստ գիտնականների տեղեկատվության, այդ երկրներում տարեկան կատարվում Է ավելի քան 230 հազար ինքնասպանություն: