Տարեկան աշխարհում 800 հազար ինքնասպանություն Է կատարվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ինքնասպանությունների կանխման վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջին զեկույցում:
Վիճակագրության համաձայն՝ ինքնասպանությունը 15-29 տարիքային խմբում մահացության գլխավոր պատճառներից մեկն Է, բայց ընդսմին ինքնասպանություն գործելուն առավել հակված են 70-ից բարձր տարիքի մարդիկ:
Տղամարդիկ երեք անդամ ավելի հաճախ են իրենց կյանքից զրկում, քան կանայք, եւ ինքնասպանությունների երեք քառորդը բաժին Է ընկնում եկամուտների ցածր կամ միջին մակարդակ ունեցող երկրներին:
ԱՀԿ-ի փորձագետներն առանձնակի ուշադրություն են դարձնում զանգվածային լրատվամիջոցներում ինքնասպանությունների լուսաբանման խնդրի վրա՝ կապված ինքնասպանությունների ալիքի տարածման վտանգի հետ, հաղորդել Է BBC-ն: