Փետրվարի 12-ին՝ ժամը 14.00-ին, Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում (Հասցե՝ Վ. Տերյան 105) կբացվի «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ցուցահանդես – մրցույթը' նվիրված ս. Սարգիս զրավարի տոնին: Ներկայացվելու են բուհի ուսանողների աշխատանքները գեղանկարչություն, գրաֆիկա, համակարգչային դիզայն, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ անվանակարգերում: Ցուցահանդես-մրցույթների լավագույն աշխատանքները կպարգևատրվեն: Բոլոր մասնակիցները կստանան պատվոգրեր:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ս. Սարգիս զորավարին նվիրված ցուցահանդեսները շարունակվելու են մինչև Տեառնընդառաջի և Բուն Բարեկենդանի տոները:
Սիրո թեմայով արված աշխատանքների ցուցադրություններից առաջինը տեղի ունեցավ այսօր՝ փետրվարի 11-ին՝ Խ. Աբովյանի անվան ԵՊՄՀ-ում: Հաջորդը տեղի կունենա Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում՝ փետրվարի 13-ին:
Փետրվարի 15-ին Բուն Բարեկենդանի տոնախմբության ընթացքում բոլոր ցուցահանդեսների մասնակիցներն իրենց աշխատանքները կներկայացնեն նաև Կասկադ համալիրի տարածքում:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին