Փետրվարի 13-ին՝ ժամը 13.00-ին, Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում (hասցե՝ Ավ. Իսահակյան 14) կբացվի «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ցուցահանդես- մրցույթը: Ներկայացվելու են բուհի ուսանողների աշխատանքները գեղանկարչություն, գրաֆիկա, համակարգչային դիզայն, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ անվանակարգերում: Ցուցահանդես-մրցույթներին ներկայացված լավագույն աշխատանքները կպարգևատրվեն դրամական մրցանակներով: Բոլոր մասնակիցները կստանան պատվոգրեր:
Սա երրորդ ցուցահանդեսն է, որ կազմակերպվում է ս. Սարգսի տոնակատարությունների շրջանակում: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ս. Սարգիս զորավարին նվիրված ցուցահանդեսները շարունակվելու են մինչև Տյառնընդառաջի և Բուն Բարեկենդանի տոները:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ փետրվարի 15-ին Բուն Բարեկենդանի տոնախմբության ընթացքում ցուցահանդեսի մասնակիցներն իրենց աշխատանքները կներկայացնեն նաև Կասկադ համալիրում: