Իտալիայի Սենատը փետրվարի 11-ին 234 կողմ, 8 ձեռնպահ եւ 3 դեմ ձայներով ընդունել է Հոլոքոստի եւ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այն պատիժ է սահմանում Հոլոքոստը, մարդկության դեմ գործված հանցագործությունները, պատերազմի ոճիրները ժխտողների նկատմամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Il Sole 24 Ore-ը եւ Սենատի պաշտոնական կայքը: Օրինագծի' բոլոր ատյաններում ընդունման դեպքում երեք տարվա ազատազրկում է սպառնում անձանց, ովքեր «մասամբ կամ ամբողջությամբ կժխտեն Հոլոքոստը, կհրահրեն կամ կկատարեն ռասայական խտրականության վրա հիմնված արարքներ»: Օրինագիծը դեռ պետք է հանավության արժանանա Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից: Սենատորները քվեարկության ժամանակ հստակ ընդգծել են' օրինագծի ընդունումը չի խաթ արում խոսքի ու ազատ արտահայտվելու իրավունքը:
Օրինագծի ջատագով Ջուզեպե Լումիան, ով արդարադատության հանձնաժողովի անդամ է, նշել է, որ օրինագծի ընդունումը բեկումնային է Իտալիայի համար: «Հոլոքոստի եւ ցեղասպանությունների ժխտումը կպատժվի ինչպես շատ երկրներում»,- ասել է Լումիան:
Ֆրանսիան եւ Գերմանիան եվրոպական այն երկրների թվում են, որոնք քրեականացրել են Հոլոքոստի ժխտումը: Ֆրանսիայում օրինագիծ է շրջանառվում, որը պատիժ կսահմանի նաեւ Հայոց ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ:
Իտալիայի պատգամավորների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող որոշում է ընդունել 2000թ. նոյեմբերի 16-ին: