Իտալիայի Սենատը 242 կողմ և 2 ձեռնպահ ձայներով վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը:
«Հուսով ենք, որ շուտով այն կվավերացվի նաև Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից»,- ասված է Իտալիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ։