Հայաստանի արտգործնախարարությունը հրապարակել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ոչ պաշտոնական թարգմանությունը։

Համաձայնագրի նպատակներից է ամրապնդել կողմերի միջև համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպական միության քաղաքականությանը, ծրագրերին և գործակալությունների աշխատանքներին։

Փաստաթղթին ամբողջությամբ կարելի ծանոթանալ այստեղ։