Այս տարի Ադրբեջանը կրկին հայտնվել է խոսքի ազատությունն ամենաշատը ոտնահարող աշխարհի 20 երկրների շարքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից հրապարակված աշխարհում մամուլի ազատության տարեկան Ինդեքսում:
«Այս տարի եւս Ադրբեջանը հայտնվել է աշխարհում խոսքի ազատությունն ամենաշատը խախտող 20 երկրների մեջ: Անցյալ տարվա համեմատ իջնելով երկու տեղով' Ադրբեջանը զբաղեցրել է 162-րդ տեղը 180 երկրների մեջ», -ասվում է զեկույցում:
Զեկույցի առաջին տասնյակում են Ֆինլյանդիան, Դանիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ավստրիան, Կանադան, Ջամայկան եւ Էստոնիան: