Լոնդոնում աճուրդի ժամանակ վաճառվել է կատալոնյան «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի 2 լուսանկար. տեղեկացնում է Marca-ն:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի նկարները աճուրդի են հանվել Sotheby’s-ի կողմից: Բրիտանացի նկարիչ Դեմյեն Հերստի «Beautiful Messi Spin Painting for One in Eleven» նկարը վաճառվել է 494 հազար եվրոյով:
Ճապոնացի նկարիչ Տակասի Մուրակամիի «Lionel Messi and a Universe of Flowers» նկարը վաճառվել է 429 հազար եվրոյով: Նշենք, որ երկու նկարներն էլ գերազանցել են նախնական գումարի չափը:
Վաճառքից ստացված գումարը կտրամադրվի Բանգլադեշի, Ինդոնեզիայի կրթական ծրագրերին: