Ստորև ներկայացնում ենք 13-ամյա Լիոնել Մեսսիի առաջին պայմանագիրը, որը ֆուտբոլիստը կնքել է «Բարսելոնայի» հետ 2001թ-ին:

Կատալոնյան ակումբի մեծերի թիմում արգենտինացին իր նորամուտը նշել է 17 տարեկանում՝ 2004թ-ի դեկտեմբերի 16-ին և այդ օրվանից ակումբի կազմում անցկացրել է 460 խաղ և հեղինակել 367 գոլ՝ դառնալով կատալոնյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:

Որպես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ՝ նվաճել է 21 տիտղոս, ներառյալ Չեմպիոնների լիգայի երեք հաղթանակները: Անհատական մրցանակները նույնպես քանակով շատ են:

Նշենք, որ արգենտինացին «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիր է և չորս անգամ էլ դարձել է Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու: