Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փետրվարի 12-ին' ժամը 12.30-ին, Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցից բերման է ենթարկվել 1974թ. ծնված Մայիս Խ.-ն:

 

Մայիս Խ.-ն փետրվարի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն) 2-րդ մասի մեղադրանքով: