Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի առաջնության շրջանակներում «Մայնցի» դեմ (4:2) խաղից հետո կիսվել է տպավորություններով:
«Այս ամբողջ մրցաշրջանը մեզ համար իսկական մարտահրավեր էր: Առաջին րոպեին բաց թողած գոլը նույնպես հարված էր մեզ: Դրանից հետո մենք ունեցանք մի քանի վտանգավոր պահ, որոնք չկարողացանք իրականացնել:
Մենք, սակայն, գիտեինք, որ եթե շարունակենք այդպես խաղալ, ապա անպայման գոլ կխփենք: Սա վաստակած հաղթանակ էր: Սա խաղ էր 6 միավորի համար: Այժմ մենք պետք է ամրապնդենք մեր հաջողությունը: Հաջորդ խաղը հեշտ չի լինելու»,- Կլոպի խոսքը մեջբերել է դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը: