«Մոխրագույնի 50 երագները» ֆիլմի` Հյուսիսային Ամերիկայում առաջին ցուցադրությունից հետո հասույթը կազմել է 8,6 միլիոն դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՏԱՍՍ գործակալությունը գրել է, որ այդ մասին հայտնել է ֆիլմը նկարահանող Universal ընկերության` Լոս Անջելեսի մասնաճյուղի ղեկավարը:
Այս ցուցանիշով ֆիլմը ռեկորդ է սահմանել կինոստուդիայի համար: Ընդհանուր ռեյտինգում ֆիլմը երկրորդ տեղն է գրավել «Տղաների խնջույք 2»-ից հետո, որը հավաքել էր 10.4 միլիոն դոլար պրեմիերայի օրը:
Ինչպես հայտնում են մասնագետները, «Մոխրագույնի 50 երագները» ֆիլմի առաջին ցուցադրություններին կանայք են հաճախել: Այն ցուցադրվել է ԱՄՆ-ի և Կանադայի 2 հազար 830 կինթատրոններում:
Համաձայն որոշակի գնահատականների` մոտակա երեք օրերին ֆիլմը կարող է հավաքել 75 միլիոն դոլարի հասույթ, քանի որ կինոթատրոնների քանակը, որոնք ցուցադրում են այն, անընդհատ ավելանում է:
Ֆիլմարտադրողները ևս 80 միլիոն դոլար ակնկալում են ստանալ Հյուսիսային Ամերիկայի սահմաններից դուրս:
«Մոխրագույնի 50 երանգները» միլիարդատեր Քրիստիան Գրեյի և համեստ ուսանողուհի Անաստասիա Սթիլի հարաբերությունների մասին է: Գլխավոր հերոսներին ֆիլմում մարմնավորում են Ջեյմի Դորնանը և Դակոտա Ջոնսոնը: Ըստ նախնական գնահատականի` ֆիլմի բյուջեն կազմել է 40 միլիոն դոլար: Ֆիլմի ռեժիսորն է Սամանտա Թեյլոր-Վուդը: