«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել դի Մարիան չի կարծում, որ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին ցանկանում է լքել ակումբը: Ավելի վաղ մամուլում ակտիվորեն քննարկվում էր Մեսսիի՝ «Չելսի» հնարավոր տեղափոխությունը: Այս տեղեկությունները մեկնաբանելով՝ Դի Մարիան նշել է.
«Չեմ կարծում, որ Լեոն ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»: Միշտ էլ դժվար է գնալ ակումբից, որը այդքան բան է քեզ տվել, որտեղ դու ըստ էության աճել ես: Միևնույն ժամանակ չեմ կարծում, որ Մեսսիի համար խնդիր կլիներ Մոուրինյուի հետ աշխատելը»,- Դի Մարիայի խոսքը մեջբերում է The Fifa Weekly-ն: