Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում Մադրդի «Ռեալը» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Դեպորտիվոյին»:
Հանդիպման ընթացքում դաշտի տերերը երկու անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը:
Նախ 23-րդ րոպեին հաշիվը բացեց Իսկոն, ապա 73-րդ րոպեին Քարիմ Բենզեման հեղինակեց իր թիմի երկրորդ գոլը:
Արդյունքում «Արքայական ակումբը» 57 միավորով Պրեմիերայում շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը: