Լիբերիայի դպրոցներում պարապմունքները վերսկսվել են վեցամսյա ընդմիջումից հետո, որի պատճառն Էբոլա տենդի բռնկումն Էր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Պարապմունքների սկսվելուց առաջ երկրի մայրաքաղաք Մանրովիայում չափել են բոլոր դպրոցականների ջերմությունը, նշել Է Associated Press գործակալությունը: Կրթության փոխնախարար Ռեմսես Քումբույահը հայտնել Է, որ դպրոցներում տարածվել են հինգ հազար հավաքանիներ քլորով, ձեռքերը լվանալու համար, եւ ջերմաչափերով: Նաեւ վիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իշխանությունները փորձում են դասարանում աշակերտների թիվը նվազեցնել մինչեւ 50, որը սովորաբար գերազանցում Է 100-ը: Դրա հետ մեկտեղ, ինչպես հաղորդում Է ՌԻԱ Նովոստին, երկրում գյուղական շատ դպրոցներ նախկին ի պես մնում են փակ:

 

Էբոլա հեմոռագիկ տենդի տարածումն Արեւմտյան Աֆրիկայում սկսվել Է շուրջ մեկ տարի առաջ: Առավել տուժած երկրներն են Գվինեան, Լիբերիան եւ Սիեռա Լեոնեն: Անցյալ շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել Է, որ Էբոլայի զոերի թիվը գերազանցել Է 9 հազարը: