Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հայտարարել է դրամաշնորհային մրցույթ: Մրցույթը հայտարարվել է ըստ մի շարք անվանակարգերի' վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում, հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում, Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում: Թեմայի օգտագործումը ՀՀ և սփյուռքի մատաղ սերնդի դաստիարակության գործընթացներում, ցեղասպանություն և մշակույթ, Հայոց ցեղասպանության վերապրածներ. պատմություններ, հիշողություններ, վավերապատումներ, հայ ժողովրդի ինքնապաշտպանության հերոսական էջեր. անցյալի դասերը և ապագայի մարտահրավերները, ՀՀ անվտանգության, Հայոց ցեղասպանության հիմնահարցում հայանպաստ համաշխարհային կարծիքի ձևավորմանն աջակցող ծրագրերի իրականացում, հայ ժողովրդի երախտավորներ. գործի և հիշատակի ոգեկոչում, հայոց ցեղասպանության ճանաչումը որպես ցեղասպանությունների կանխարգելման կարևոր քայլ, ցեղասպանության զոհ դարձած ազգերի համագործակցության խթանում, հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում, Հայոց ցեղասպանության՝ իբրև մարդկության դեմ գործած հանցագործության հետապնդման թղթածրարի պատրաստում, Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության միջազգային իրավական հիմքերի վերլուծություն:

 

Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներկայացված յուրաքանչյուր անվանակարգի համար հատկացվող գումարը չի կարող գերազանցել վերարտադրողական առողջությանը վերաբերող անվանակարգում՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը, մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված անվանակարգում՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը:

 

Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումն սկսի ոչ շուտ, քան 2015 թվականի ապրիլի 1-ը և ավարտի ոչ ուշ, քան 2015 թվականի նոյեմբերի 15-ը: Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի 2015 թվականի փետրվարի 16-ից մինչև 2015 թվականի մարտի 17-ը' ժամը 12:00-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11:00-16:00-ն, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակ: