«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի  հոգաբարձուների խորհուրդը հայտարարել է բաց մրցույթ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտությունների դոկտորի աստիճան (պատմական, փիլիսոփայական, բանասիրական գիտությունների կամ արվեստագիտության), առնվազն հինգ տարվա գիտական կամ գիտամանկավարժական փորձառություն։

 

 Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մի շարք փաստաթղթեր`դիմում Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով, անձը հաստատող փաստաթղթի պատճեն (լուսանկարի, բնակության վայրի նշագրումով), գունավոր լուսանկար (35x45 մմ), աշխատանքային գրքույկի (առկայության դեպքում) (առնվազն հինգ տարվա գիտական կամ գիտամանկավարժական աշխատանքային փորձառությամբ) պատճենը, թեկնածուի համառոտ ինքնակենսագրություն, զինվորական գրքույկի (կամ զինապարտության մասին փաստաթղթի) պատճենը, եթե թեկնածուն զինապարտ է, գիտական աստիճանի (պատմական, փիլիսոփայական, բանասիրական գիտությունների կամ արվեստագիտության դոկտորի) վկայականի պատճենը, հրատարակված աշխատությունների, հոդվածների և հրապարակումների համառոտ մատենագիտությունը, Մատենադարանի զարգացման 5-ամյա ծրագիր՝ փակ և ստորագրված ծրարով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո։

 Դիմումներն ու փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2018 թվականի փետրվարի 23-ը  (ներառյալ):

 Մրցույթը տեղի կունենա 2018-ի մարտի 6-ին, ժամը 11:00-ին, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի գիտական մասնաշենքում։