Այսօր առավոտից մի խումբ ծնողներ բողոքի ակցիա են իրականացնում  Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոցի բակում։ Տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց տնօրենի ԺՊ Անուշ Ալավերդյանըորը նշեց, որ բողոքի ակցիա իրականացնող ծնողների պահանջն է՝ լուծարել մրցույթային հանձնաժողովն ու ձևավորել  ծնողների վստահությունը վայելող նոր հանձնաժողով։

Նա նշեց, որ այսօր, ժամը 14։00-ին, պետք է տեղի ունենանար տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթ, սակայն ծնողներն այն կասեցրել են։

 

«Ծնողները փորձում են կասեցնել ընտրությունը, քանի որ ունեցել են լուրջ իրավական հիմքեր։ Ծնողական խորհրդի ներկայացուցիչներից երկու հոգի պետք է ընտրվեին ծնողական խորհրդի նիստի ժամանակ՝ փակ քվեարկությամբ, բայց նման բան չի եղել․ նշանակել են։ Նույնը վերաբերվում է նաև մանկավարժական խորհրդի ներկայացուցիչներին. դարձյալ չի եղել այդ քվեարկությունը՝ նշանակվել են»,-ասաց Ա․ Ալավերդյանը։

Նա նկատեց, որ վերոնշյալ իրավական հիմքով՝ ուսուցիչները և ծնողները ստորագրությամբ հանդես են եկել, և այն ներկայացրել են նախարարություն։

«Ծնողներն ու ուսուցիչները պնդում են, որ պետք է շարունակվի ընտրությունը, որովհետև նաև շրջանառվում էին լուրեր, որ արդեն խորհուրդը գիտի՝ ում է ընտրելու»,-նշեց  Ա․ Ալավերդյանը՝ հավելելով,որ ծնողներն այս պահին դրսում պայքարում են իրենց իրավունքների համար։

Նշենք, որ ծնողների նախընտրելի թեկնածուն հենց նույն ԺՊ Անուշ Ալավերդյանն է։