Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի թափուր պաշտոնի համար դեռևս մրցույթ չի հայտարարվել:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթի ժամկետները դեռևս հստակ չեն:

 

«Պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխտնօրեն Հայկանուշ Հակոբյանը»,-նշեցին հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

ՀԱՊ տնօրեն Փարավոն Միրզոյանն ազատվել էր աշխատանքից, քանի որ լրացել էր նրա 65-ամյակը, և ըստ ՊՈԱԿ-ների մասին օրենքի՝ տնօրենները կարող են պաշտոնավարել մինչև 65 տարեկանը: