Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության հայտարարված մրցույթում առաջադրվել են ինը թեկնածու' Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու Լիանա Հակոբյանը, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյա նը, միջազգային իրավունքի մասնագետ Արայիկ Ղազարյանը, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը, ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանը, ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Արտյոմ Գեղամյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը և փաստաբան Վահե Գրիգորյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին է տեղեկացնում ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքը:
Հայաստանի Հանրապետությունից ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում առաջադրված թեկնածուներն էին՝ ՀՀ նախկին ՄԻՊ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը եւ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը, սակայն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը չեղյալ էր հայտարարել հայաստանյան մրցույթի արդյունքները, որից հետ հայտարարվել էր նոր մրցույթ:
ՀՀ-ից ՄԻԵԴ-ի դատավորի մրցույթին մասնակցելու համար համապատասխան փաստաթղթերը կարող էին ներկայացվել մինչև 2015 թվականի փետրվարի 17-ը, ժամը 18:00-ը: Մրցույթն անցկացվում է երկու փուլով, որոնցից առաջինը Փաստաթղթերի լրիվության և համապատասխանության ստուգման փուլն է, իսկ երկրորդը՝ հարցազրույցի: