ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին, ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ձյուն է գալիս Արթիկում, Աշոցքում, Արագածում, Վանաձորում, Ստեփանավանում, Տաշիրում , Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Տավուշում, Սևանում, Սիսիանում, Գորիսում և Մեղրիում:
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից
ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման
աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: