Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Ճամբարակի, Վարդենիսի տարածաշրջաններում, ինչպես նաև Սարավանի և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքներում մարտի 13-ին՝ ժամը 09.30–ի դրությամբ ձյուն է տեղում:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: