Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը գիրք նվիրելու օրվա կապակցությամբ կառավարության անդամներին նվիրեց Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ՀՅԴ անդամ վաղամեռիկ Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպը:
«Արդեն մի քանի տարի է, ինչ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Հայաստանում նշում ենք գիրք նվիրելու օրը: Այդ կապակցությամբ ձեզ նվիրել եմ Վահան Հովհաննիսյանի վեպը, շատ կարևոր է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախօրեին ժամանակ գտնեք և ընթերցեք այն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի մեկնարկին դիմելով գործադիրի անդամներին՝ նշեց Հովիկ Աբրահամյանը:
Հովհաննիսյանի վեպը լույս էր տեսել նախորդ տարվա ընթացքում: