Համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի' ՀՀ քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը:

Այդ օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկել է դպրոցների սովորողների շրջանում անցկացնել ուսումնական նախագիծ' «Հայրենիքը պետություն է» խորագրով:

Նախագծի շրջանակում սովորողներն իրենց նախընտրելի ձևաչափով /նկարներ, կոլաժներ, ձեռքի աշխատանքներ/ պետք է ներկայացնեն յուրահատուկ և հետաքրքիր տեղեկատվություն այն տարածքի մասին, որտեղ ապրում են: Կատարված աշխատանքի ընթացքը պետք է ներկայացվի մինչև 3 րոպե տևողությամբ տեսանյութով կամ տեսանյութերի շարքով:

Արդյունքներն ամփոփվելու են դպրոցներում և ապրիլի 27-ին տեղադրվելու դպրոցի ֆեյսբուքյան էջում կամ կայքում: