Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել Է, որ, ի պատասխան Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցների խստացման, որը ձգտում Է սահմանափակել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի զարգացումը, Թեհրանը կարող Է կրճատել նավթի ու գազի մատակարարումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Իր անի ԻՌՆԱ պետական լրատվական գործակալությունը:
«Գազն անհրաժեշտ Է ե՛ւ Եվրոպային, ե՛ւ ամբողջ աշխարհին: Իրանն ունի գործիք, որը նա կկարողանա կիրառել որպես պատժամիջոց, եթե դա անհրաժեշտ համարի»,-ասել Է Խամենեին՝ Թեհրանում ելույթ ունենալով երկրի նահանգներից մեկի պատվիրակության առջեւ:
Խամենեին նշել Է, որ եթե դիմադրություն ցույց չտանք Արեւմուտքի կողմից գործադրվող ճնշմանը, ապա «նոր սահմանափակումներ եւ նոր պատժամիջոցներ կմտցվեն միջուկային ծրագրի կապակցությամբ»:
Իրանն օրական արդյունահանում Է 2,7 մլն բարել նավթ եւ 600 միլիոն խորանարդ մետր գազ: Իսլամական Հանրապետությունը երրորդն Է նավթի պաշարների ծավալով (համաշխարհային պաշարների շուրջ 10 տոկոսը կամ 18,8 մլրդ տոննա), զիջելով միայն Սաուդյան Արաբիային եւ Վենեսուելային: Տարվա ընթացքում Իրանը մտադիր Է նավթի եւ գազի արտահանումից եկամուտները 30 տոկոսից կրճատել մինչեւ 25 տոկոս:
Անցած շաբաթ Եվրամիությունը վերականգնել Է պատժամիջոցների գործողությունն Իրանի լցանավերի ազգային ընկերության եւ իրանցի գործարար Հոսեյն Գոլփարվարի նկատմամբ, ինչը եւ առիթ Է դարձել Խամենեիի ելույթի համար:
2015 թվականի հունվարի վերջին Իրանը հրաժարվել Է ԱՄՆ-ի դոլարն օգտագործել օտարերկրացի գործընկերների հետ հաշվարկներում: Իրանի Ազգային բանկի փոխտնօրեն Ղոլյամ Ալի Քամյաբը հայտարարել Է, որ արտասահմանյան պարտավորագրեր կնքելիս Իրանը կօգտագործի այլ արժույթներ, մասնավորապես, յուան, եվրո, թուրքական լիրա, ռուսական ռուբլի եւ հարավկորեական վոն:
Եվրամիության եւ ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք Իրանի դեմ սահմանվել են 2012 թվականին, սահմանափակում են արտասահմանին նավթ վաճառելու հնարավորությունը: Պատժամիջոցների պատճառ Է դարձել այն, որ Թեհրանը շարունակում Է աշխատել միջուկային ծրագրի վրա: Եվրոպացիներն ու ամերիկացիները Իրանին կասկածում են միջուկային զենք մշակելու մեջ, սակայն իրանցիներն այդ մեղադրանքները մերժում են՝ պնդելով, որ ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի: