Ուկրաինայի դատախազությունը վրացական կողմին պաշտոնապես մերժել Է արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիի արտահանձնումը, որին նկատմամբ միջազգային հետախուզում Է հայտարարված Ինտերպոլի կարմիր շրջաբերականով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 19-ին հայտնել Է Վրաստանի գլխավոր դատախ ազի տեղակալ Իրակլի Շոթաձեն:
«Դժբախտաբար, մենք այլ մեխանիզմ չուենք, բացի ուկրաինական կողմին կոչ անելը, որ նա կատարի այլ երկրներում որոնվող անձանց արտահանձնման վերաբերյալ ստորագրված միջազգային պարտավորությունները»,- ասել Է Շոթաձեն:
Նրա խոսքով՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին արտահանձնելու կրկնական պահանջին Ուկրաինայի դատախազությունն առայժմ պաշտոնական պատասխան չի տվել:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, արդարադատության նախկին նախարար Ադեիշվիլիի նկատմամբ հետախուզում Է հայտարարվել անձնական օգուտ ստանալու մտադրությամբ պաշտոնեական դիրքի չարաշահաման, ծանր հանցագործության գործով ապացույցների նենգափոխման եւ բանտարկյալների հետ անմարդկային վերաբերմունքի համար:
Մինչդեռ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել Է, որ Ադեիշվիլին եղել Է Սահակաշվիլիի պաշտոնյաներից ամենատաղանդավորը:
Սահակաշվիլիի՝ 2004 – 2007 եւ 2008 – 2013 թվականներին Վրաստանի նախագահի նկատմամբ նույնպես հայրենիքում հետախուզում Է հայտարարված մի շարք քրեական գործերով: Վերջերս դատախազությունում հայտարարել են, որ Ինտերպոլից որոշման են սպասում՝ նրա նկատմամբ «կարմիր շրջաբերականով» հետախուզում հայտարարելու մասին: