Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հետ կապված հերթական զավեշտն է գրանցվել Twitter-ում: Բացի այն, որ Ադրբեջանի Նախագահը չի տիրապետում սոցիալական ցանցերից օգտվելու տարրական կանոններին եւ մեկ ժամում մի քանի տասնյակ tweet է կատարում, այժմ էլ արգելափակել է իր էջը ՀՅԴ Հայ դատի ԱՄՆ-ի հանձնախմբի կառավարության հարցերով տնօրեն Քեյթ Նահապ ետյանի համար:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Քեյթը իր էջում ներկայացրել է լուսանկար, որտեղ գրված է, որ Ալիեւն արգելափակել է, որպեսզի Նահապետյանը չհետեւի Ադրբեջանի Նախագահի գրառումներին: «Ադրբեջանի նախագահն ինձ արգելափակե՞լ է: Բարեբախտաբար ես ամերիկացի եմ, այլապես նա ինձ ոչ միայն կարգելափակեր, այլեւ բանտ կնստեցներ»,- գրել է Նահապետյանն իր էջում: