Twitter սոցիալական ցանցը սպառնում է դատական հայց ներկայացնել Meta Platforms-ի դեմ Threads սոցիալական ցանցի գործարկման պատճառով։ Այս մասին հայտնում է Semafor-ը։
Հունիսի 5-ին գործարկվեց Threads սոցիալական ցանցը, որը շատ օգտատերերի հիշեցրեց հանրահայտ Twitter հավելվածը։ Ժամեր անց Twitter-ի իրավաբանը նամակ է ուղարկել Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին, որտեղ պնդում է, որ «Twitter-ի առևտրային գաղտնիքները և այլ մտավոր սեփականությունը համակարգված, կանխամտածված յուրացվել են»:

«Twitter-ը մտադիր է խստորեն կիրառել իր մտավոր սեփականության իրավունքները և Meta-ից պահանջում է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Twitter-ի որևէ առևտրային գաղտնիք կամ այլ խիստ գաղտնի տեղեկատվություն օգտագործելը», - ասվում է նամակում: