ԱՄՆ-ի Քոնեքթիքութի նահանգում ատամնաբույժ Ռաշմի Փաթելին մեղադրել են անզգուշության պատճառով 64-ամյա պացիենտին՝ Ջուդի Գանին, մահվան հասցնելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Ատամնաբույժը, որը մեկ սեանսի ընթացքում հեռացրել է Ջուդի 20 ատամ, նաև մեղադրվում է հանցանշանները կեղծելու մեջ: Ատամնաբույժն ինքը ժխտում է այդ մեղադրանքները: Նա ազատության մեջ է գտնվում 25 հազար դոլար գրավի դիմաց:
2014 թվականի դեկտեմբերին նահանգի ատամնաբույժների հանձնաժողովը Փաթելի գործունեության հետաքննության ընթացքում կասեցրել է նրա բժշկական լիցենզիան: Այդ կազմակերպության զեկույցում ասված է, որ ատամնաբույժը վիրահատություն կատարելիս ուշադրության չի առել Գանի հիվանդության պատմությունը: Բացի այդ, հանձնաժողովի զեկույցի համաձայն, բժիշկն անտեսել է պացիենտի վիճակի վատացման նշանները, ներառյալ դեմքի, ձեռքերի գույնի փոխվելը և ղլղլացող հնչյունները, որոնք նա սկսել է արձակել: