ԱՄՆ-ի Քոնեքթիքութի նահանգում ատամնաբույժ Ռաշմի Փաթելին մեղադրել են անզգուշության պատճառով 64-ամյա հաճախորդին՝ Ջուդի Գանին, մահվան հասցնելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

 

Ատամնաբույժը, որը մեկ սեանսի ընթացքում հեռացրել Է Ջուդի 20 ատամ, նաեւ մեղադրվում Է հանցանշանները կեղծելու մեջ: Ատամնաբույժն ինքը ժխտում Է այդ մեղադրանքները: Նա ազատության մեջ Է գտնվում 25 հազար դոլար գրավի դիմաց:

 

2014 թվականի դեկտեմբերին նահանգի ատամնաբույժների հանձնաժողովը Փաթելի գործունեության հետաքննության ընթացքում կասեցրել Է նրա բժշկական լիցենզիան: Այդ կազմակերպության զեկույցում ասված Է, որ ատամնաբույժը վիրահատություն կատարելիս ուշադրության չի առել Գանի հիվանդության պատմությունը: Բացի այդ, հանձնաժողովի զեկույցի համաձայն, բժիշկն անտեսել Է հաճախորդի վիճակի վատացման նշանները, ներառյալ դեմքի, ձեռքերի գույնի փոխվելը եւ ղլղլացող հնչյունները, որոնք նա սկսել Է արձակել: