Այսօր' փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը, Բեռլինի «O2 World» մարզապալատաում, կայանալու է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և բրիտանացի Փոլ Սմիթի ռևանշ մենամարտը:
Տեղի է ունեցել բռնցքամարտիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում է 76.1 կգ, Փոլ Սմիթը՝ 75.1 կգ:
Նշենք, որ մենամարտը մեկնարկելու է Երևանի ժամանակով գիշերը՝ 1.30-1.50 ընկած ժամանակահատվածում: