Բեռլինում տեղի է ունեցել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) և Նիկոլա Սյեկլոչայի (26-1, 8 նոկաուտ) կշռման արարողությունը:
Արթուր Աբրահամը կշռում է 76.1 կգ, իսկ մրցակցիը 76.2 կգ:
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության առաջիկա մենամարտն Աբրահամը կանցկացնի մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը: