«Ես նախաքննական ընթացքին տեղյակ եմ այնքան, որքան դուք: Ես նախաքննական մարմին չեմ»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

 

«Ես տեղյակ եմ, որ երկու-երեք օր առաջ Ավետիսյանների հարազատները հրավիրվել են Քննչական կոմիտե և պարզաբանումներ են տրվել քննության ընթացքի հետ կապված: Տեղյակ եմ նաև, որ հարազատներին տեղեկացվել է, որ այսուհետև ևս իրենք պարբերաբար տեղեկացվելու են այդ մասին»:

 

Դիտարկմանը, թե հարազատները նշել են, որ իրենց ոչինչ չեն ասել, իրենք գիտեն այն, ինչ գիտենք մենք, ինչ ցույց է տրվում հեռուստացույցով, մարզպետը նշեց.

 

«Հարազատների հետ ես հանդիպել եմ: Հարազատներն ինձ ասացին, որ քննության ընթացքի հետ կապված մեզ ինֆորմացվել են, թե ինչ չափով՝ ես չեմ կարող ասել»:

 

Լրագրողներից մեկի հարցին էլ, թե ինքը՝ որպես Շիրակի մարզպետ չի՞ պահանջում, որպեսզի գործն ավելի արագ ընթացք ստանա, Ցոլակյանը նկատեց. «Ես պահանջելու իրավունք չունեմ»:

 

Խոսելով այն մասին էլ, թե օրակարգում արդյոք շարունակում է մնալ Պերմյակովին հանձնելու հարցը, Շիրակի մարզպետը նույն պատասխանը տվեց. «Ինչքան դուք եք տեղյակ դրանից, էնքան՝ ես»: