Արցախյան պատերազմի հետևանքով անհայտ կորածների ընտանիքներն ամեն օր սպասում են իրենց որդիներին, հայրերին, երեխաներին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազատամարտիկ Վրեժ Գրիգորյանի մայր Սամարա Գրիգորյանը հույս հայտնեց, որ հարյուրավոր անհայտ կորածներից մեկի վերադարձն անգամ իրենց համար սփոփանք կլինի: «Մենք բոլորս, տառապելով անց ենք կացնում մեր օրը, ու ամեն օր հույս ենք տածու մ, որ մեր երեխաները հետ կվերադառնան: Չի կարող պատահել, որ անհայտ կորածներից որևէ մեկը ողջ չլինի, հույս ունենք, որ մի օր կլինի, որ նրանք հետ կվերադառնան: Մենք տարբերություն չենք դնում անհայտ կորածների թե ծնողների, թե այրիների մեջ, ով էլ գա, մեզ համար լույս կլինի: Գոնե աճյունները բերեն ու հայերենի հողում հուղարկավորեն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Սամարա Գրիգորյանը:
«Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» ՀԿ նախագահ, Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանն էլ նշեց, որ հանձնաժողովն աշխատանքներ է տանում 90-94 անհայտ կորածի տվյալների ճշգրտման ուղղությամբ, ովքեր, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանում են: «90-94 հոգու համար հնարավոր տվյալներ կան, որոնց փնտրման ուղղությամբ աշխատում ենք, բայց հակառակորդի ոչ բարի կամքի դրևորման պատճառով չենք կարողանում դա անել»,-ասաց Ռիմա Առաքելյանը' հավելելով, որ 94 հոգու մեջ կան և քաղաքացիական անձիք, և ազատա մարտիկ զինծառայողներ:
Նրա խոսքով' անհայտ կորածների հարցերով զբաղվող ադրբեջանական կառույցը ոչ մի կերպ չի համագործակցում հայկական կողմի հետ' խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը: «Մենք դեռ չենք կարողանում ոչ մի ձևով Ադրբեջանի հետ լեզու գտնել: Հանձնաժողովի շրջանակներում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը ցանկանում է հանդիպել համանման ադրբեջանական աշխատանքային խմբի հետ, բայց հնարավոր չի լինում: Դա իրենց քաղաքականությունն ու դիվանագիտությունն է, որ բանեցրել են պատերազմի տարիներից մինչև այսօր»,-նշեց Ռիմա Առաքելյանը: Նրա համոզմամբ' այն, թե Ադրբեջանի տարածքում այլևս գերիներ չկան, այդպես չէ: Ռիմա Առաքելյանի տեղեկամամբ'Հայաստանի Հանրապետության տարածքից պատերազմի հետևանքով 220-ից ավելի անհայտ կորածներ կան, իսկ ՀՀ-ից ու Արցախից միասին 1000-ից ավելի են:
Հունիսի 29-ին Հայաստանում նշվում է անհայտ կորածների հիշատակի օրը: