Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 23-ին' տեղական ժամանակով ժամը 12.05-ին, գրանցվել է հյուսիսային լայնության 40.860 և արևելյան երկայնության 46.320 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան), օջախի 10 կմ խորությամբ և 3.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ:

 

Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում մասնավորապես՝ Տավուշի մարզում' 3-4 բալ ուժգնությամբ: