Փաստաթուղթը չնայած վերնագրված է «Կառավարման ճգնաժամը», այնուամենայնիվ, ներկայացնում է նաև մեր երկրում առկա վատ կառավարման հանգամանքը: Այս մասին ԱԺ-ում այսօր երկրում ստեղծված «Կառավարման ճգնաժամի» վերաբերյալ ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը:

 

Վերջինս նշեց, որ քաղաքական իշխանությունը երբևէ չի հերքել, որ տարբեր ոլորտներում առկա են թերությունները:

 

«Շատ հետաքրքիր և իմ կարծիքով շատ կարևոր նշանակություն ունեցող դիտարկումներ արվեցին, որոնք անհետևանք չեն մնա, հատկապես, երբ խոսքը վերաբերում է քաղաքական ընդդիմության պատասխանատվությանը:

 

Փաստաթուղթը հատկապես նշում է երկրում առկա վատ կառավարման հանգամանքը և տարբեր ոլորտներում առկա թերությունները, որոնք երբեք քաղաքական իշխանությունը չի հերքել:

 

Ակնարկները վերաբերում են քաղաքական ճգնաժամին, և միայն իրականությունից կտրված մարդիկ կարող են քաղաքական ճգնաժամ ասելով՝ նկատի ունենալ միայն քաղաքական իշխանությանը, քանի որ համակարգի անբաժանելի մաս է նաև ընդդիմությոնը: Երկրում քաղաքական համակարգի ճգնաժամ կա»,- ասաց Ֆարմանյանը:

 

Ի դեպ, Ֆարմանյանը նշեց նաև, որ չի կիսում իշխանության այն մոտեցումը, ովքեր ուրախանում են ընդդիմության խայտառակ ձախողումով: