«Անցյալ ուրբաթ օրը ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներն իմ ներկայացրած նախագծի կապակցությամբ ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանի ելույթից հետո ծափահարում էին, և ես ենթադրում եմ ՀԱԿ-ՀՀԿ այդ միասնական դիրքորոշումն առաջացել է Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան խորհրդապահական շփման խողովակի միջոցով, որի մասին Տեր-Պետրոսյանը խոսել է իր վերջին բաց նամակում»,- այսօր Ազգային ժողովում ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

 

«Եվ ընդհանրապես ուզում եմ ասել, որ Սերժ Սարգսյանի հանդիպման աղերսագրեր գրող քաղաքական ուժերը և գործիչներն ինձ համար ընդամենն անցյալի գաղթ հիշողություն են, և ես սրանից ավել ասելու բան չունեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

 

Տեսանյութը՝ 1in.am