«Կարծում եմ՝ հիշում եք, երկրորդ տարին է, երբ այս վեճը ծագեց՝ Գազի պայմանագրի հետ կապված, երբ օտարում էին ՀՀ-ին պատկանող 20տոկոս բաժնետոմսերը: Ես ստիպված էի հավաքել ձեր քարտերը, որպեսզի դուք չկարաղոնայիք քվեարկել այդ պայմանագրին»,- ԱԺ-ում գազամատակարարման հարցերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքի մասին ելույթում ասաց Զարուհի Փոստանջյանը: 

 

«Չգիտեմ՝ հետագայում ինչպես փորձ կատարեցիք քվեարկության, բայց դա ձեզ չհաջողվեց, որովհետև, կարծում եմ, այդ պայմանագիրը ՀՀ ԱԺ-ում չի քննարկվել և համապատասխան օրենքով նախատեսված ընթացակարգով չի ընդունվել: Ապագայում այս պայմանագիրը միգուցե այլևս նշանակություն չունենա, որովհետև տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները՝ մեր հարևան Պարսկաստանի հետ կապված, մեզ հնարավորություն կտան ունենալու այլընտրանքային ճանապարհով ներմուծելու գազ, և մենք կունենանք օրինական կարգեր, օրինական իշխանություն, որը չի փորձի չարաշահել քաղաքացու իրավունքը, այդ գազը մեզ կհասցնի մատչելի գներով և մենք՝ որպես տարանցիկ պետություն, կօգտվենք գազի տարանցիկ ճանապարհով արտահանելու հնարավորությունից, մեր պետությունն այդտեղից կշահի: Միայն այս գազի պայմանագրի կնքման համար կարելի է Սերժ Սարգսյանին և նրա կողմից նշանակված կառավարությանը կանչել քրեական պատասխանատվության»,- ասաց Փոստանջյանը:

 

Շարունակությունը՝ 1in.am-ի տեսանյութում