«Հանրային ձայն» կուսակցության հիմնադիր, ռազմական ոստիկանության նախկին սպա Վարդան Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս 3 փաստաթուղթը բավական է, որպեսզի Ռուստամ Բադասյանի հայրը հակաօրինական արարք թույլ տալու համար քրեական պատասխանատվության ենթարկվի։
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Վարդան Բադասյանը իրա տան հասցեով` Արաբկիր 23փ. 28 տուն, ստեղծում է մասնավոր պահնորդական ֆիրմա` «Գարդիան գրուպ» ՍՊԸ-ն, նպաստում նրա լիցենզիայի ստացմանը 22.06.2016թ` լինելով այդ պահին գործող պաշտոնյա (նա ոստիկանությունից ազատվել է 07.28.2017)։
P.S. Տեղեկացնենք, որ զարմանալիորեն Ռուստամ Բադասյանի հայտարարագրում հոր մասին, որպես փոխկապակցված անձի, ընդհանրապես հիշատակում չկա, թեև ինչպես տեսնում եք, գրանցված են նույն հասցեում»: