Էդմոն Մարուքյանն իր երեկվա ելույթից հետո, բազմաթիվ դրական խոսքեր է լսել: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ինքը՝ պատգամավորը: 

 

«Ինչպես ես նշեցի, որ կսկսվեն վիրավորական խոսքեր, դրանք սկսվել են և ընթացքի մեջ են: Այսինքն՝ այն քաղաքական ուժին, որին ես քննադատում էի՝ ասելով, որ, ըստ էության ոչ մի կերպ չեք տարբերվում գործող իշխանությունից, որին քննադատում եք և այն բաների համար, որ քննադատում եք, և ըստ էության ավելի վատն եք, ես դրանում կրկին համոզվեցի»,- ասաց Մարուքյանը և դիմելով Լևոն Զուրաբյանին՝ հավելեց, որ իր ամբողջ ելույթի ընթացքում նա իրեն խանգարել է և տեղից ինչ-որ բաներ գոռացել. «Բայց երբ հանրապետական պատգամավոր է նման բան ասում, ասում եք՝ իշխանությունները խանգարում են»,- նկատեց Մարուքյանը:

 

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում