Ամերիկացի ռեփեր Մարշալ Բրյուս Մեթերս III-ը, ով առավել հայտնի է Էմինեմ անունով, հանդիսատեսի հետ միասին վիրավորական արտահայտություն է վանկարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին:

Ինչպես գրում է Gazeta.ru-ն, վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, դա տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի Ռեդինգ քաղաքում անցկացված երաժշտական փառատոնի ժամանակ: