Ամերիկացի ռեփեր Մարշալ Մեթերսը, որն ավելի հայտնի է Էմինեմ կեղծանվամբ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին քննադատել է տեսահոլովակում, որը ցուցադրվել է BET Hip Hop Awards մրցանակի հանձնման ժամանակ:
«Պետք է պատշաճը մատուցել Օբամային, որովհետեւ այն, ինչ մենք այժմ ունենք՝ կամիկաձե է, որը կարող է տանել միջուկային Հոլոքոստի»,-հայտարարել է ռեփերը: Տեսագրությունը, որտեղ Էմինեմը խիստ ու նաեւ անպարկեշտ ձեւով քննադատում է ԱՄՆ-ի նախագահին, հրապարակված է YouTube-ում: Հրապարակման պահից այն արդեն դիտել են ավելի քան 2,5 մլն անգամ, եւ դիտումների թիվն արագորեն աճում է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: