ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համիլրում կայացած տոնական համերգի ժամանակ հորդորել է ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին պատվով ծառայել հայրենիքին: Նա նշել է, որ զինծառայողի ընտրած ճանապարհը դժվար եւ վտանգավոր է, սակայն, պատվաբեր:

«Ես ձեզ մաղթում եմ նամուսով եւ թասիբով ծառայություն, սպայի համար առաջին հերթին կարեւոր է, որ հաղթանակն ու հարտությունն անբաժան լինեն իրենից, ես ձեզ հենց այդպիսի ծառայություն եմ մաղթում: Սպա դառնալու ամենակարեւոր գիտակցությունն այն է, որ դուք պետք է հստակ պատկերացնեք, որ այսօրվանից մեր պետությունը նաեւ դուք եք, ձեր ամեն քայլը, ամեն խոսքը անմիջապես արտացոլվում է  ամբողջ պետության եւ պետականության վրա: Ես ձեզ խնդրում եմ երբեք չհուսահատվել եւ դժվարություններից չերկնչել, որովհետեւ հակառակորդի դավադրությունից չվախեցողը կենցաղային դժվարությունից երբեք  չպետք է վախենա: Ձեր ընտրած ճանապահրը լի է բարդություններով եւ վտանգներով, բայց ես վստահ եմ, որ պատվով այդ ճանապարհն անցնելով, միշտ հպարտ եք լինելու ձեր կատարած ընտրության համար»,-ասել է նա: