«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հերթական անգամ հայտարարել է, որ «Բարսելոնայի» հետ խաղում մոռանալու է Մեսսիի հետ իր ընկերության մասին:
Հիշեցնենք, որ թիմերը միմյանց հանդիպելու են այսօր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրանակներում:
«Հասկանալի է, որ դաշտում ընկերություն լինել չի կարող: Երկուսս էլ կենտրոնացած ենք թիմի համար ամեն ինչ անելու վրա: Սա նոր խաղ է, իսկ «Մանչեսթեր Սիթին» տարբերվում է նախորդ մրցաշրջանից: Նույնը կարելի է ասել մրցակցի մասին: Երկու ակումբներն էլ ուժեղացրել են կազմերը նոր ֆուտբոլիստներով. Տենսնենք՝ ինչպես ամեն ինչ կընթանա: Մի բան հաստատ կարող եմ ասել. երկու խաղերն էլ հետաքրքիր են լինելու», -Ագուերոյի խոսքը մեջբերում է Marca-ն: