sport.times.amԳերմանիայի հավաքականի հարձակվող Լուկաս Պոդոլսկին նշել է, որ ինքն ու թիմակիցները կփորձեն նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը հաղթանակը Ֆուրմոլա 1-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերին նվիրելու համար:
«Ցանկանում եմ ողջունել մի հիանալի ընկերոջ, ով, ցավոք սրտի, այստեղ գտնվելու հնարավորություն չունի: Դա Միխայել Շումախերն է: Նա խենթանում է ֆուտբոլի համար, ինչպես բոլորս: Մենք կփորձենք նվաճել տիտղոսը նրան ուրախություն պարգևելու համար»,-Պոդոլսկու խոսքերն է փոխանցում «AS»-ը:
Միխայել Շումախերը մոտ 6 ամիս է, ինչ կոմայի մեջ է: