Դորտմունդի «Բորուսիայի» մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ իր թիմը շատ է ցանկանում դուրս գալ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է գերմանական մամուլը:
«Ողջ մրցաշրջանի ընթացքում մենք մտածում էինք այս մրցաշարի մասնակից դառնալու մասին: Այս մրցաշարում յուրաքանչյուր մետր վազելու նպատակը Բեռլին գնալն էր: Շատ ենք ցանկանում հաղթել այս մրցաշարում»,-հայտարարել է Կլոպը:
Նշենք, որ ապրիլի 15 ին կիսաաեզրափակչի շրջանակներում դորտմունդցիները կխաղան «Վոֆսբուրգի» դեմ: Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմում են «Բավարիան» և «Կայզերսլաուտերնը»: