armnoc.amԴահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամներն ավարտեցին ելույթները Սկանդինավիայի գավաթի խաղարկությունում:
Հավաքականի անդամ և առաջատար Սերգեյ Միքայելյանը 15 կմ դասական ոճում, 203 մասնակցից զբաղեցրեց 29-րդ հորիզոնականը, իսկ մրցումային 3-րդ օրը՝ չմշքային ոճում զբաղեցրեց 45-րդ տեղը: Հավաքականի մյուս անդամներից Միքայել Միքայելյանին հաջողվեց բարելավել վարկանիշային միավորները, իսկ հավաքականի միակ կին անդամը՝ Մարիամ Միքայելյանը, դասական ձևում վերջին տեղում էր:
«Միքայելը պատանի է և բավականին խոստումնալից: Այս մրցաշարում մրցակցությունը շատ մեծ էր, և իրենց գրանցած արդյունքով' հավաքականի անդամներն ավելի բարձր վարկանիշային միավորներ ձեռք բերեցին»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Հավաքականը վերադարձել է Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: